Մամլո հաղորդագրություններ

12.10.2018 / Արմեն Սարգսյանը հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ Ֆան Բին Մինի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ Ֆան Բին Մինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան և մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև գիտական և կրթական ոլորտներում առկա մեծ...

12.10.2018 / Հայաստանի և Գամբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը

Հայաստանի և Գամբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գամբիայի փոխնախագահ Ուսեյնու Դարբոյի հետ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովում Գամբիային շնորհվել է դիտորդի կարգավիճակ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ օրերս ստորագրված արձանագրությունը և համոզմունք հայտնել, որ այն խթան կդառնա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար։ Նրանք, մասնավորապես, քննարկել են...

12.10.2018 / Նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսին Արմեն Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Թունիս

Նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսին Արմեն Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Թունիս

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ: Նախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հետ:  Հանդիպմանը երկու երկրների նախագահները կարևորել են երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:...

12.10.2018 / Արմեն Սարգսյանը հանդիպել է Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչիի հետ

Արմեն Սարգսյանը  հանդիպել է Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստացած երկրի ղեկավարի: Կողմերը մասնավորապես խոսել են մարդկության դեմ ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:

11.10.2018 / Նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա համերգին

Նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա համերգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված գալա համերգին:  Համերգին ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն հոգևոր ու քաղաքական ղեկավարությունը։ Ելույթներով հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Գալա համերգի ավարտական...

11.10.2018 / Հայաստանի և Մոլդովայի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

Հայաստանի և Մոլդովայի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Երկու երկրների նախագահները քննարկել են միջպետական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին և հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: