Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
09, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն` մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
09
09, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների հերթական այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով ու ջերմ բարեկամությամբ, որին զգալիորեն նպաստում է միջխորհրդարանական սերտ փոխգործակցությունը: «Ի դեմս պարոն լը Ռուի, ցանկանում եմ շեշտել Ֆրանսիայի բազմաթիվ...
06
09, 2016
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Միջպետական հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի...
05
09, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է «Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը, որի հիմնական նպատակը հեռուստատեսության և ռադիոյի համար բարձրորակ կադրերի պատրաստումն է: Սերժ Սարգսյանն այնուհետև Հանրային ռադիոյի «Նվիրյալների արահետում» ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստներ Նարա Շլեպչյանի և Ռուբեն Մաթևոսյանի անվանական...
05
09, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին և երևանյան ֆորումի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին և Երևանում անցկացվող «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի» մասնակիցներին: Նախագահը ողջունել է ավելի քան վեց տասնյակ երկրներից ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակության անդամներին և շնորհակալություն հայտնել տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող այդ կարևոր միջոցառման կազմակերպիչներին և մասնավորապես՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային...
05
09, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երևան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել սերտացմամբ և նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, լավ հնարավորություն են կառուցողական և ջերմ մթնոլորտում...
1
...
647
648
649
650
651
652
653
654
655
656
657
...
1245