Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
12
06, 2016
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
11
06, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Տ.Պետրոսյանի անվան շախմատի տուն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևել ս.թ. հունիսի 4-ին մեկնարկած Եվրոպայի շախմատի վետերանների 16-րդ առաջնության 7-րդ տուրի հանդիպումներին: Հայաստանում Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 50-ից մինչև 65 տարեկանների և 65 տարեկաններ ու բարձր: Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և տևելու է ինը օր: Այս տարի մրցաշարին մասնակցում են 18 երկրների շուրջ 100 շախմատիստներ: Հայաստանյան մրցաշարի մասնակիցների թվում են 10...
11
06, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել խորհրդի հերթական հավաքն անցկացնելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է Եվրոպայում երիտասարդական կազմակերպությունների համագործակցության մեծ հարթակ հանդիսացող կառույցի անդամներին և հույս հայտնել, որ հարյուրից ավելի ազգային երիտասարդական խորհուրդների և միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցող կառույցի երևանյան հավաքը կլինի արդյունավետ,...
11
06, 2016
Նախագահը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: Հանրապետության Նախագահը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը: ՀՀ Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ...
09
06, 2016
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի արարողությունը
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-չեխական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
08
06, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ի պատիվ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի տրվել է ընդունելություն
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի, այսօր Նախագահի նստավայրում տրվել է պետական ընդունելություն: Արարողակարգի համաձայն, պետական ընթրիքի ժամանակ երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են Չեխիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի...
1
...
660
661
662
663
664
665
666
667
668
669
670
...
1245