Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
27
11, 2015
Հանրապետության Նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված ՀՀ դատախազության իրավասությանն առնչվող հարցերի շուրջ զեկույցի համար: Գլխավոր դատախազը երկրի ղեկավարին զեկուցել է, որ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, բուն հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը և իրենց...
27
11, 2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Դոնս Քրիստենսենը (նստավայրը՝ Կիև): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Դանիայի Թագավորության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հանրապետության Նախագահը միջպետական...
25
11, 2015
Նախագահն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել հայ-սերբական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային բազան, խորացել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանը...
25
11, 2015
Նախագահն աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ
Հանրապետության Նախագահն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ ոստիկանության պետի զեկուցումների կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել մեր քաղաքացիների և մեր երկրում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:...
25
11, 2015
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արարատի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված այս խորհրդակցության ընթացքում ակնկալում եմ, որպեսզի մենք քննարկենք ոչ միայն այն խնդիրները, որոշակի դժվարությունները, որոնք առաջացել են առատ...
24
11, 2015
Նախագահը մասնակցել է Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում մասնակցել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ կայացած հանդիսավոր միջոցառմանը: Հոբելյանի կապակցությամբ տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն: Դպրոցի 50-ամյակին նվիրված յուրահատուկ ֆիլատելիստական այդ արտադրանքի՝ հատուկ ծրարի վրա փակցված է 2006թ. թողարկված՝ դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Արտաշես...
1
...
697
698
699
700
701
702
703
704
705
706
707
...
1243