Մամլո հաղորդագրություններ

15.07.2018 / Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին

Նախագահ Սարգսյանը  ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին

Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին: 

13.07.2018 / Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:  

13.07.2018 / Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստնում Ֆրանսիայի դեսպանություն

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստնում Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:  

12.07.2018 / Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Օգանեսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու...

12.07.2018 / Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպմանը քննարկվել են Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի՝ հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցության հնարավորությանը՝ հաշվի առնելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու...

11.07.2018 / Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակը

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ եւ  հաջողություններ մաղթել կարեւոր առաքելության իրականացման գործում։ Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Սուրբ Աթոռում, նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջածանոթ է հայ-վատիկանյան հարաբերությունների հարուստ...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: