Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
10, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Մադրիդում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին և ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
20
10, 2015
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի...
16
10, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի Հանրապետությունում այսօր, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Քննարկումների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության...
16
10, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: ԱՊՀ պետությունների ղեկավարները մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել են Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` երկրի Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի, իսկ Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին` խորհրդարանական ընտրությունների հաջող...
15
10, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով,...
15
10, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
1
...
707
708
709
710
711
712
713
714
715
716
717
...
1245