Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
08
10, 2015
Նախագահը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2700-ամյակին նվիրված միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Էջմիածին քաղաքում մասնակցել է քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին. Հանրապետության Նախագահն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ.Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին: Նախագահն այնուհետև այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, որից հետո ծանոթացել է մարզադպրոցի...
07
10, 2015
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Ձեր զեկույցում, պարո՛ն մարզպետ, խնդրում եմ առավել հանգամանորեն անդրադառնալ այն համակարգային ծրագրերի իրականացման ընթացքին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մարզի...
07
10, 2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ միջպետական կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար առկա են բոլոր նախադրյալները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ...
07
10, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: ՌԴ Նախագահին ՀՀ Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել:
07
10, 2015
Նախագահն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ատոմային էներգիայի հարցերով ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Ընդգծելով, որ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության երկկողմ օրակարգում էներգետիկայի ոլորտն իր կարևոր և ուրույն տեղն ունի, Հանրապետության Նախագահը նշել է, որ հենց այդ նկատառումով անցյալ ամիս ՌԴ Նախագահի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձ է եղել նաև էներգետիկայի ոլորտում համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման հարցերին:...
07
10, 2015
Նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել շենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ քննիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված ծրագրերին՝ քրեական գործերի...
1
...
709
710
711
712
713
714
715
716
717
718
719
...
1243