Մամլո հաղորդագրություններ

04.12.2017 / Նախագահին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները

Նախագահին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները

Աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին: ՀՀ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ...

02.12.2017 / Նախագահը համագործակցության շրջանակում Արցախում դիտել է ՊԲ զորավարժությունները

Նախագահը համագործակցության շրջանակում Արցախում դիտել է ՊԲ զորավարժությունները

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:...

01.12.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը...

01.12.2017 / Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարևոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունն իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ...

30.11.2017 / Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները  ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը:...

30.11.2017 / Նախագահը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Նախագահը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով: Մայրաքաղաք Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: