ՀՀ Նախագահի ելույթները և ուղերձները

21.09.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ, պարո՛ն Բակո Սահակյան, Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարո՛ն Արկադի Ղուկասյան, Հարգարժա՛ն հյուրեր, Սիրելի՛ հայենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր մեծ տոն է, թերևս՝ հայության համար ամենամեծ տոնը: Հայոց անկախ պետականության վերականգնումը...

20.09.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում պարոն Միրոսլավ Լայչակին՝ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ կրկին շնորհավորում եմ պարոն Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Ձեր հռչակած գերակայությունները վայելում են Հայաստանի...

18.09.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը

  Հարգելի՛ գործընկերներ, Սիրով կրկին ողջունում եմ ձեզ: Այժմ հանդիպել ենք արդեն մի շատ հստակ հարցադրում քննարկելու համար: Այն է՝ Համահայկական խորհրդի ստեղծումը և այդ համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստան-սփյուռք գործակցության ապագան: Ազգային միասնությունը, իհարկե, շատ կարևոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում: Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը և այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ է ամեն մի ժողովրդի առջև ծառացած...

18.09.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Գերաշնո՛րհ և հոգեշնորհ հայրեր, Հարգարժա՛ն գործընկերներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ուրախ եմ բոլորիդ ողջունելու համայն հայության մայրաքաղաք Երևանում՝ Հայաստան-սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում: Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանի, Արցախի և սփյուռքի համայնքների և կառույցների այս...

14.09.2017 / Նախագահը ուղերձ է հղել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ: «Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ, Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ, Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ, Ողջունում եմ...

10.09.2017 / Նախագահի շնորհավորական ուղերձը Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բացառիկ պատմական իրադարձության՝ Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ: Դեռևս երեք դար առաջ հայ հոգևոր մտքի հսկա Մխիթար Սեբաստացին հիմնեց մի հաստատություն, որը դառնալու էր աշխարհին հայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոն։ 1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավոր...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: