Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
08
03, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։ Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք այս նպատակին հասնելու համար և այդ...
28
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ, 1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը: Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Զինված ուժերն անցել են կայացման դժվարին ուղի՝ մեր պետականության կերտման հետ համաքայլ: Այս ճանապարհին բանակը հաղթահարել է...
05
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Սուրբ ծննդյան տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։ Սուրբ ծնունդը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է։ Աստվածահայտնության լույսը թող ճառագի բոլորիս օջախներում ու սրտերում և ամրապնդի մեր հույսն ու հավատը երջանիկ ապագայի ու պայծառ գալիքի նկատմամբ։ Մաղթում եմ բոլորիս ընտանեկան ջերմություն, առողջություն և մեր երկրին խաղաղություն։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ և ձեզ մեծ ավետիս։...
31
12, 2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Ավարտին է մոտենում մեր պետության ու ժողովրդի համար ծանր կորուստներով, դժվարին փորձություններով, հաջողություններով ու ինքնիշխանության համար պայքարով լի 2023 թվականը: Հեռացող տարում բազմաթիվ էին մեր երկրի համար ուժերի գերլարման ու մարտահրավերներին դիմակայելու դրվագները, որոնք նաև բազում մտորումների ու արժևորումների տեղիք են տալիս: Արցախահայության բռնի տեղահանումն իր հազարամյա հայրենիքից, Հայաստանի...
07
12, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց: Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր: Սակայն մեր ժողովուրդը, ուժերի լարումով ու ջանքով, կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել բնական աղտի հետևանքները:...
29
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ
Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հանրային հեռուստատեսության եթերի մեկնարկը շրջադարձային իրադարձություն էր հայ հասարակության կյանքում ժամանակակից աշխարհի փոփոխություններին համընթաց քայլելու համար: Հեռուստատեսությունն ամբողջ աշխարհում նորանոր հորիզոններ էր բացում արվեստի բոլոր ուղղությունների, լրագրության, քաղաքականության և հասարակությունների զարգացման նորահայտ...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
78