ՀՀ նախագահի նստավայր այցելուների ծրագիր

Ուրախ ենք ողջունելու Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի ինտերնետային պաշտոնական կայքի «ՀՀ Նախագահի նստավայր այցելուների ծրագիր» բաժնում:

Հուսով ենք, որ  ծրագրի մասին ներկայացված տեղեկությունները հետաքրքիր և օգտակար կլինեն Ձեզ համար:

Այցելուների ծրագրի մասին

«ՀՀ Նախագահի նստավայր այցելուների ծրագիրն» իրականացվում է՝ նկատի առնելով մի շարք երկրներում համանման ծրագրերի օրինակը և ՀՀ Նախագահի աշխատակազմում նման փորձի կիրառման հնարավորությունը:

Ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Այցելուների առաջին խումբը ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել է 2012թ. դեկտեմբերի 8-ին:


• Նպատակը

«ՀՀ Նախագահի նստավայր այցելուների ծրագիրը» նպատակ ունի այցելուներին ներկայացնել ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ:

Շրջայցի ընթացքում լսարանին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդվում նաև Նախագահի նստավայրի մասին՝ ե՞րբ է այն կառուցվել, ո՞վ է ճարտարապետը, ինչպիսի՞ն է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում և սրահներում ըստ արարողակարգի ի՞նչ միջոցառումներ են անցկացվում և այլն:

Նախաձեռնությունը միտված է հատկապես երիտասարդ սերնդի շրջանում պետական ինստիտուտներից մեկի՝ նախագահական ինստիտուտի մասին գիտելիքների սերմանմանն ու ամրապնդմանը, Նախագահի գործունեության առավել թափանցիկությանը և Նախագահի ու հասարակության միջև երկխոսության ընդլայնմանը նպաստելուն:

• Այցելության ընթացակարգ


Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցելով, մշակում է այցելուների ցուցակներն ու ժամանակացույցը, ներկայացված հայտերի հիման վրա նախապատրաստում շրջայցը: Ժամանակացույցի համաձայն, ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվում են հանրակրթական բոլոր դպրոցների ավագ դասարանների աշակերտները: Շրջայցը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների ավագ՝ 10-12 դասարանների աշակերտների համար: Ծրագիրը մեկնարկել է մայրաքաղաքից՝ հետագայում ներառելով նաև Հանրապետության բոլոր մարզերի դպրոցները:


• Լուսանկարներ

 

 

Ընտրեք համապատասխան ուսումնական հաստատությունը


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: