Մովսես Խորենացու մեդալ
Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:
Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Անանիա Շիրակացու մեդալից հետո:
Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Անանիա Շիրակացու մեդալից հետո:
Մեդալներ
Արիության մեդալ
շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:
Մարտական ծառայության մեդալ
շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ
շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ
շնորհվում է իրավակարգի պահպանման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:
Մխիթար Գոշի մեդալ
շնորհվում է ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաեւ դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Մխիթար Հերացու մեդալ
շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաեւ նշանակալի բարեգործական գործունեության համար:
Անանիա Շիրակացու մեդալ
շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի եւ հայտնագործությունների համար:

