Անգլերեն տարբերակ Ռուսերեն տարբերակ
president.am

Հայաստանի Հանրապետության Նախագահ
 
Աշխատակազմ
Իրադարձություններ
Գրադարան
  Ռիտա Սարգսյան
Հայաստանի Առաջին տիկին
Կենսագրություն
Տպել
Առաջին էջ
Օրիորդական ազգանունը` Դադայան

Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:

Ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:

Հայաստան տեղափոխվելուց հետո չի աշխատել:
Ունի երկու դուստր, մեկ թոռնուհի եւ երկու թոռնիկ:

Գործունեություն
Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը բարեգործական աշխատանք է ծավալում արվեստի եւ առողջապահության ոլորտներում: Ռիտա Սարգսյանը հանդիսանում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ինչպես նաև` «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:
Տիկին Ռիտա Սարգսյանի նոթատետր
Վերջին գրառումը 2012թ. մայիսի 12-ին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը մայիսի 12-ին այցելել են Հայաստանի պատմության թանգարան: