ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Յ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ, հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական Արմինե Յուրիկի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. մարտի 5
Երևան
ՆՀ- 163 -Ա



← К списку