ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 41-րդ հոդվածը.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի՝

Խաչիկ Հայկազի ԱՍՄԱՐՅԱՆԻՆ
Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոցի վոլեյբոլի ավագ մարզիչ

Վաչագան Մկրտչի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի՝

Աշոտ Հմայակի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
Հայաստանի սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի մարզիչ

Ռուդիկ Համլետի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ

Կարեն Արտյոմի ՍԱՐԿԻՍՈՎԻՆ
հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Մասիսի մասնաճյուղի մարզիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. դեկտեմբերի 18
Երևան
ՆՀ-520-Ա



← К списку