ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Կրթության և գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.

Վոլոդյա Արտավազդի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հայաստանի պետական ագրարային համալսարանի գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նորիկ Ավետիսի ԲԱԶԻԿՅԱՆԻՆ Հայաստանի պետական ագրարային համալսարանի գյուղատնտեսական մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Լևոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Հայաստանի պետական ագրարային համալսարանի համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի պրոֆեսոր, անասնաբուժական գիտությունների դոկտոր

Սարգիս Մնացականի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տաիրա Զարզանդի ՊԱՊՈՅԱՆԻՆ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. հոկտեմբերի 20
Երևան



← Back to list