ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Ֆ. Յանուկովիչին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության խորացմանն ուղղված երկարամյա գործունեության, ինչպես նաև Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Ֆյոդորի ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻՆ պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. հունիսի 30
Երևան



← Back to list