ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Երևանի պետական համալսարանի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար պարգևատրել.

Անանիա Շիրակացու մեդալով՝

Ալեքսանդր Կոնստանտինի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՊՀ պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Արտուշի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Մովսես Խորենացու մեդալով՝

Նատալյա Ալեքսանդրի ԳՈՆՉԱՐԻՆ ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Էդվարդ Արզումանի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լիաննա Սամվելի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. հունիսի 9
Երևան
ՆՀ- 142 -Ա



← Retour à la liste d'actualité