ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու պարգևատրել՝

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Զորիկ Ժիրայրի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ զորամասի ավագ լեյտենանտ

Մարտական ծառայության մեդալով`

Ազատ Արթուրի ԱՍՈՅԱՆԻՆ զորամասի շարքային

Գոռ Բաբկենի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ զորամասի լեյտենանտ

Արարատ Վաչիկի ԽԱՆՈՅԱՆԻՆ զորամասի սերժանտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. օգոստոսի 2
Երևան
ՆՀ-196-Ա



← Retour à la liste d'actualité