ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել՝

Սերյոժա Աշոտի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր

Էդիկ Գարեգինի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մագդալինա Գեորգիի ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻՆ ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. սեպտեմբերի 8
Երևան
ՆՀ- 225 -Ա



← Retour à la liste d'actualité