ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել.

Անանիա Շիրակացու մեդալով`
Կարեն Հրանտի ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ

Հասմիկ Կամոյի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ

Կարեն Հենրիկի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շիրակի մաքսատան պետ

Գառնիկ Հայկի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վիճակագրության վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ

Միքայել Մուշեղի ՓԱՇԱՅԱՆԻՆ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Մովսես Խորենացու մեդալով`
Նելլի Թեմուրի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. դեկտեմբերի 28
Երևան



← Retour à la liste d'actualité