ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝

Աշխեն Կառլենի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ

Լիոն Արտավազդի ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» գիտական կենտրոնի պետ

Լևոն Ռաֆիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. սեպտեմբերի 2
Երևան
ՆՀ-206–Ա



← Retour à la liste d'actualité