02
04, 2019

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀՐԱՄԱՆ
 

 
 
 

     « 29   »      մարտի    2019թ.                                                                          Հ-81-Լ

 
 
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-----------------------------------------------------------------------------------------------------
 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­գրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը, «Կառավարչա­կան իրավահարա­բերություն­ների կարգավորման մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի 9-րդ կետը`

հ ր ա մ ա յ ու մ   եմ.

1. Հաստատել Հանրապետության նախագահի աշխա­տա­կազմի ներքին կարգապահական կանոնները` համաձայն հավելված


 2. Հանրապետության նախագահի աշխատակազմի անձ­նակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ Ն. Դանիելյանին`

1) իրականացնել վերահսկողություն Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների կողմից Հանրա­պետության նախագահի աշխատակազմի ներքին կարգապահական կանոն­ները պահպանելու նկատմամբ.
 

 2) աշխատանքային կարգապահության խախտումների մասին մեկ շաբաթյա պարբերականությամբ տեղեկացնել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:
                      
 
 
                                                                                                 Է. ՏԱՐԱՍՅԱՆ
 
 
 
 
Հավելված
Հանրապետության նախագահի աշխատակազմի
ղեկավարի 2019 թվականի
                                                    մարտի 29-ի N 81 - Լ հրամանի
 
 
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
 
 
1. Սույն կանոններով սահմանվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) աշխատանքային կարգա­պահա­կան ներքին կանոնները (այսուհետ` Ներքին կանոններ): 

2. Ներքին կանոններն Աշխատակազմում աշխատանքի ռեժիմը և հանգստի ժամանակը սահմանող, ինչպես նաև Աշխատակազմի աշխատողների միջև ծառայողական փոխհարա­բերու­թյունները կարգա­վորող նորմեր են, որոնց խախտումը հիմք է կարգապահական պատաս­խանատվության համար:

3. Ներքին կանոնները տարածվում են Աշխատակազմի աշխատողների վրա:

4. Աշխատակազմում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ` 40 ժամ տևողությամբ:

 5. Աշխատակազմում աշխատանքային օրն սկսվում է ժամը 9:00-ին և ավարտվում 18:00-ին (այսուհետ` աշխատանքային ժամեր)՝ ապա­հովելով տվյալ աշխատանքային օրվա համար 8 աշխատանքային ժամը:

6. Աշխատակազմում ընդմիջումը սկսվում է ժամը 13:00-ին և ավարտվում 14:00-ին (այսուհետ` ընդմիջման ժամ):

7. Ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակում և Աշխատակազմի աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողու­թյամբ:

8. Աշխատակազմում հանգստյան օրեր են շաբաթը և կիրակին (հանգստյան օրեր), բացառությամբ Հայաստանի Հանրապետությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

9. Աշխատակազմի աշխատողների, բացառությամբ Աշխատա­կազմում պետական վարչական, պետական հայեցողական պաշտոն զբաղեց­նող անձանց և Աշխատակազմի վարչության պետերի, աշխատանքի վայր մուտքն ու ելքն իրականացվում է Աշխատակազմի կողմից տրամադրված մագնիսական քարտի միջոցով` պտուտակադռնով անցնելով:

10.  Քարտի միջոցով՝ պտուտակադռնով անցնելու անհնարինության դեպքում աշխատողի՝ աշխատանքի վայր մուտքն ու ելքն իրականացվում է մատնահետքի նույնականացման սարքի միջոցով: Աշխատակազմի աշխատողներն իրավասու չեն իրենց պատկանող քարտը տրամադրել կամ փոխանցել այլ անձի, ուրիշի քարտով անցնել պտուտակադռնով:

11. Քարտի և մատնահետքի նույնականացման սարքի միջոցով՝ պտուտակադռնով անցնելու պահը՝ մուտքի և ելքի հստակ ժամանակը, արձանագրվում է էլեկտրոնային համակարգում:

12. Առանց քարտի աշխատանքի ներկայանալու դեպքում Աշխատա­կազմի աշխատողը պարտավոր է այդ մասին, նախքան վարչական շենք մուտք գործելը, տեղյակ պահել Աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետին: Սույն կետով նախատեսված դեպքում Աշխատակազմի աշխատողի՝ աշխատանքի վայր մուտքն ու ելքն իրականացվում է Վարչության պետի կողմից տրված ժամանակավոր անցագրով, եթե աշխատողը հրաժարվել է օգտվել մատնահետքի նույնականացման սարքից:

13. Քարտը կորցնելու դեպքում տվյալ աշխատողն այդ մասին իր անմիջական ղեկավարի միջոցով գրավոր զեկուցում է Աշխատակազմի ղեկավարին: Զեկուցման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրվում է նոր քարտ, որի համար անհրաժեշտ գումարը վճարում է քարտը կորցրած աշխատողը: Սույն կետով նախատեսված դեպքերում Աշխատակազմի աշխատողի՝ աշխատանքի վայր մուտքն ու ելքն իրականացվում է Ներքին կանոնների 12-րդ կետով նախատեսված կարգով:

14. Աշխատակազմի աշխատողը աշխատանքի վայրից կարող է բացակայել աշխա­տանքային ժամերին՝ ծառայողական նպատակներով, իuկ բացառիկ դեպքերում` անձնական նպատակներով՝ համաձայն Ներքին կանոնների 16-րդ կետի:

15. Անձնական նպատակով աշ­խա­տանքային ժամերին աշխատանքի վայրից Աշխատակազմի աշխատողը կարող է բացակայել շաբաթական մինչև 100 րոպե՝ առանց աշ­խա­տավարձից որևէ պահ­ման, միայն անմիջական ղեկավարի հա­մա­ձայ­նու­թ­յամբ: Այդ ժամերը չեն կարող կուտակվել շաբաթների ընթացքում։

16.Աշխատանքային ժամերին աշխատանքի վայրից Աշխատակազմի աշխատողի ելքը ծառայողական նպատակով թույլատրվում  է համաձայն  1-ին ձևի (կցվում է), իսկ  անձնական նպատակով՝ համաձայն 2-րդ ձևի (կցվում է)՝ Աշխատակազմի աշխա­տողի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ կառուցվածքային ստորաբա­ժան­ման մեջ չընդգրկված աշխատողների դեպքում՝ նրանց անմիջական ղեկավարի համաձայնությամբ:

17. Անմիջական ղեկավարի համաձայնությամբ Աշխատակազմի աշխատողը լրացնում է 1-ին ձևը կամ 2-րդ ձևը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով նույն օրը ներկայացնում է Վարչություն:

18. 1-ին և 2-րդ ձևերում նշված ժամերից ավելի բացակայելու դեպքում Աշխատակազմի աշխատողն անհրաժեշտության դեպքում գրավոր բացա­տրություն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, իսկ կառուցվածքային ստորաբա­ժան­ման մեջ չընդգրկված աշխատողը՝ անմիջական ղեկավարին:

19. Աշխատակազմում աշխատանքից բացակայությունը համարվում է հարգելի՝ Աշխատակազմի աշխատողի կողմից իր պաշտոնական (աշխատանքային) և ծառա­յողական պարտականություններն աշխատանքային ժամերին գիտական, մանկավարժական, ստեղծագործական գործունեության հետ համատեղելու դեպքում: Աշխատակազմի աշխատողը նշված գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն Աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ` նախօրոք Վարչություն ներկա­յացնելով համապատաս­խան հաստատության ղեկավարի կողմից տրված և հաստատված տեղեկանք (գրաֆիկ): Ուսումնական հաստատությունում դասավանդող՝ Աշխատակազմի աշխատողն աշխատանքային ժամին աշխատանքի վայրից իրավունք ունի բացակայելու շաբաթական 8 ժամից ոչ ավելի:

20. Աշխատակազմի աշխատողն աշխատանքային կարգապահու­թյուն պահպանելու նպատակով`

1) ժամանակին ու ճշգրտորեն կատարում է օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Աշխատա­կազմի ղեկավարի հրամանների, ինչպես նաև Ներքին կանոնների պահանջները.

2) ժամանակին ու ճշգրտորեն կատարում է իր անմիջական ղեկա­վարի` օրենքով սահմանված կարգով, իր լիազորությունների սահմաններում տրված հանձնարարականները.

3) խնամքով է վերաբերվում պաշտոնական (աշխատանքային) և ծառայողական պարտականությունները, ինչպես նաև հանձնարարված աշխատանքները կատարելու նպատակով հատկացված տեխնիկական միջոցներին, ճիշտ և նպատակային է օգտագործում ֆինանսական և մյուս նյութական միջոցները.

4) աշխատանքի վայրում պահպանում է էլեկտրաէներգիայի օգտագործ­ման, հակահրդեհային անվտանգության կանոնների պահանջ­ները.

5) աշխատանքի է ներկայանում դասական հագուստով.

21. Աշխատանքից ազատվելու դեպքում աշխատանքային վերջին օրն Աշխատակազմի աշխատողներն իրենց պատկանող մագնիսական քարտը ստորագրու­թյամբ հանձնում են Վարչություն:

22. Աշխատակազմի աշխատողին աշխատանքից ազատելու մասին իրավական հիմքի առաջացման պահից Վարչությունը Աշխատակազմի աշխատողին պետք է տրամադրի համաթերթիկ՝ համաձայն 3-րդ ձևի (կցվում է), որն աշխատողը ներկայացնում է համաթերթիկում նշված կառուցվածքային ստորաբաժանումներ` նշագրման, որից հետո կատարվում է վերջնահաշվարկ:

 
 
 
 
 
 
Ձև 1 
                                                                                                                                              
 
ԹԵՐԹԻԿ
 

     --------------------------------------------------------------------------------------------------------                                                

                                (ստորաբաժանման անվանումը)
   

 գործուղվում է   _____________________________________________________                                        (ա. հ. ա.)       

          
   (անցագիր N ---------------------------------- )  
 

     201      թ.    -----------    ------------------------     

                            

     ժամը "-------------" մինչև ժամը "-------------"  

 
        
     Գործուղման վայրը և նպատակը    
 -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------:                         
 
 
 
 
 
 
Ձև 2   
 
ԱՐՁԱԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
 

     ---------------------------------------------------------------------------------------------------------                                  

                                  (ստորաբաժանման անվանումը)                       
   

 ------------------------------------------------------------------------------------------------------------

(ա. հ. ա.)                  
 
     ( անցագիր N ---------------------------------- )   
 

     201     թ.    -----------    ------------------------                        

 

     ժամը "-------------" մինչև ժամը "-------------"           

 
 

     Պատճառը --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- :             

 
 
 
 
 
 
Ձև 3
 
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Զ Մ
Հ Ա Մ Ա Թ Ե Ր Թ Ի Կ
 

Ազգանունը ___________________________________________

Անունը ______________________________________________
Վարչությունը (բաժինը)_____________________________________________
Պաշտոնը____________________________________________
Արձակման հրամանագիր, կարգադրություն, հրաման N __________       _____ ___   20    թ.
Վարչության պետ

(բաժնի պետ) ________________________________________

 
Անձնակազմի կառավարման

և պետական պարգևների վարչություն ______________________________________

 
Քարտուղարության պետ       ________________________________­­­­­­­­­­­­­­­­­­­­­­_____
 

Քարտուղարության արձանագրային բաժին _________________________________

 

Գործերի կառավարչության տեղեկատվական

տեխնոլոգիաների բաժին ________________________________________

Գործերի կառավարչություն -----------------------------------------------------------

Ֆինանսական վարչություն ________________________________

                                    

 Լրացման բացատրություն աշխատանքից ազատվելու դեպքում աշխատակազմի աշ­խա­տո­ղին անձ­նակազմի կառավարման և պետական արգևների վարչության կողմից տրված հա­մաթերթիկում նշված հա­մապատասխան պաշտոնակատար ան­ձինք նախքան նշագրելը պետք է ապահովեն հետևյալը.

1.             Համապատասխան վարչության պետը (բաժնի պետը) կատարում է աշ­խա­տո­ղի մոտ առկա գործերի (նյութերի) հանձնում-ընդունում:

2.            Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչությունը ստանում է աշ­խատողից աշխատանքի վայր մուտքն ու ելքն ապահովող վկա­յա­կանը, ան­ցա­գիրն ու մագնիսական քարտը, կասեց­նում է նրա՝ էլեկ­տրո­նային փաստա­թղթա­շրջա­նառության համակարգում հաշվառ­ման գրանցումը, հանձ­նում է ա­զատման հրամանի պատճենը:

3.            Քարտուղարության պետը ստանում է գաղտնի փաստաթղթերն ու մետաղյա պա­հա­րա­նի բանալին (եթե առկա է):

4.            Արձանագրային բաժինը պահանջում է վերադարձնել աշ­խա­տան­քա­յին անհրաժեշտության նկատառումներով տրամադրված՝ Հանրապետության նախագահի հրամանագրերը, կարգադրությունները:

5.            Գործերի կառավարչության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը կա­սեց­նում է mail server և domain համակարգերում աշխա­տողի հաշվառ­ման գրան­­ցումը:

6.            Ընդհանուր բաժինը պահանջում է վերադարձնել աշխա­տան­քային ան­հրա­ժեշ­տության նկատառումներով տրա­մա­դրված համապատասխան իրավական ակտերն ու արձանագրությունները:

7.            Գործերի կառավարչության սպասարկման բաժնի պետը, ըստ գույքի հանձնման-ընդունման ակտի, ստա­նում է աշ­խատողին տրամադրված գույքը և հանում է պա­տին փակցված հա­մապատասխան ցու­ցանակը:

8.            Ֆինանսական վար­չու­թ­յունը ստու­գում է՝ ար­դյոք աշխատողը ֆինանսական պար­տա­վո­րու­թ­յուն­ներ չունի աշ­խա­տա­կազ­մի հանդեպ, որից հետո լիովին նշագրված հա­մաթերթիկի հիման վրա կատարվում է վերջնահաշվարկ: Համաթերթիկը անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչություն նշագրման տրվում է մինչ ֆինանսական վար­չու­թ­յուն ներ­կա­յացնելը: 

 

← Վերադառնալ