25
03, 2020

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՐԱՄԱՆ

« 25 » մարտի 2020թ.                                             Հ- 59 -Լ


ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
---------------------------------------------------------------------------------------------

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն և Պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 և 16 որոշումները՝ հ ր ա մ ա յ ու մ ե մ.

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝
1) աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնականոն գործունեությունն ապահովվի աշխատավայրում նվազագույն թվով աշխատակիցների միջոցով, ի գիտություն ընդունելով, որ մյուս աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները շարունակում են հեռավար/առցանց եղանակով,

2) ապահովել աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝ Պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 16 որոշման հավելվածով սահմանված` տեղեկությունները պարունակող գրության (տեղաշարժման թերթիկի) և անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ,

3) զերծ մնալ աշխատակազմի վարչական տարածք կամ աշխատավայր քաղաքացիներ հրավիրելուց, անհրաժեշտության դեպքում քննարկումներն իրականացնել առցանց եղանակով,

4) ապահովել սանիտարահիգիենիկ և համաճարակային անվտագնության պահանջների պահպանումը և մինչև աշխատանքի մեկնելն ու աշխատավայրում գտնվելու ժամանակահատվածում ստրաբաժանման աշխատակիցների ջերմա-չափումների իրականացումը:

2. Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության պետին՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված գրությունները, դիմում-բողոքները ընդունել secretariat@president.am, press@president.am էլեկտրոնային հասցեներով և էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանի վրա:

← Վերադառնալ