05
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի տոնի կապակցությամբ

Հարգելի ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի կապակցությամբ:

Հարյուրամյակներ շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին փոխանցել է ոչ միայն գիտելիքներ, այլև արմատավորել է սեր հայրենիքի և ուսման նկատմամբ: Այդ իրողությունն ու մեր դպրության դարավոր ավանդույթներն են պատճառը, որ մանկավարժների նկատմամբ մեծարանքը մեզանում դարձել է հասարակական նորմ:

Այսօր դուք եք կրթում Հայաստանի նոր սերնդի քաղաքացիներին, որոնց վիճակված է լինել մեր երիտասարդ ժողովրդավարության նվաճումների ու ձեռքբերումների, ինչպես նաև ազգային ու համամարդկային արժեքների կրողը: Այդ արժեքները նրանց պետք է փոխանցեն հատկապես դպրոցն ու մանկավարժը, որոնք պետության առավել մեծ օժանդակությունն ու աջակցությունն են ստանալու:

Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ ու մաղթում առողջություն, լավատեսություն ու ամենայն բարիք:

← Վերադառնալ