30
08, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի Անկախության օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի թագավոր Միզան Զայնալ Աբիդին Մալայզիայի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

“Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Մալայզիայի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ Հայաստանի եւ Մալայզիայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ փոխգործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ հետագայում եւս կզարգանան եւ կընդլայնվեն` ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձերդ Մեծությանը առողջություն եւ հաջողություններ, իսկ Մալայզիայի ժողովրդին` առաջընթաց եւ բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Մեծություն, խորին հարգանքներիս հավաստիքը”:

← Վերադառնալ