13
12, 2019

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանում նշվող Չեզոքության օրվա առիթով: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այս նշանակալի օրն արտահայտում է բոլոր պետությունների հետ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու Թուրքմենստանի ժողովրդի ձգտումը:

Նա Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հաջողություներ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

 

← Վերադառնալ