16
12, 2019

Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին

Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

«Համոզված եմ, որ հայ-ղազախական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավարպես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

«Անկախության հռչակումից ի վեր Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել՝ իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային ասպարեզում: Համոզված եմ, որ ընդհանուր պատմության և ամուր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,-մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

← Վերադառնալ