Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
12
04, 2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի պարոն Սիմոնյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր՝ Ձեր հոբելյանի օրը, մենք արժևորում ենք Ձեր արդյունավետ գործունեությունը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Որպես պատմաբանի և գիտական ուսումնասիրությունների ղեկավարի, Ձեր գիտակրթական և մանկավարժական բազմամյա աշխատանքն արժանի...
09
04, 2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի պարոն Գուստ, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները, որոնք որպես մասնագետ և որպես քաղաքացի՝ ջանք ու եռանդ չեն խնայում անաչառորեն փնտրելու, գտնելու ու վեր հանելու ճշմարտությունը: Այս տարի, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ...
07
04, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մայրությունը պաշտամունքի առարկա է եղել անհիշելի ժամանակներից: Մոր նկատմամբ սիրո և երախտագիտության դրսևորումները համաշխարհային, ինչպես նաև հայկական արվեստի ու մշակույթի անբաժանելի և կարևոր մասն են: Առողջ, կիրթ և հայրենասեր սերնդի դաստիարակությունն առաջին հերթին և արդարացիորեն գնահատվում է որպես հայ մայրերի արժանիք և սխրանք: Այդ սխրանքի վկան էինք մենք 100 տարի առաջ, երբ հայ մայրերը...
01
04, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ
Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ, որ յուրաքանչյուր նոր տարի նրանց բերի երջանկություն և...
25
03, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
21
03, 2015
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին՝ Նովրուզի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Նովրուզի առթիվ՝ մաղթելով նրանց և Իրանի բարեկամ ժողովրդին բարօրություն, հաջողություններ և խաղաղություն: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գարնանային նոր զարթոնքն Իրանի Իսլամական Հանրապետության համար կնշանավորվի նորանոր ձեռքբերումներով, իսկ հայ-իրանական ավանդական բարեկամական, ջերմ հարաբերություններն ու միջպետական ամուր կապերը...
1
...
185
186
187
188
189
190
191
192
193
194
195
...
278