ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Ի. Մաթևոսյանի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ զինվորական ծառայությունը երկարաձգել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 6-ը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. հոկտեմբերի 22
Երևան
ՆՀ-278-Ա



← Վերադառնալ