ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Ռաֆայել Գրիշայի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ


Մարտական ծառայության մեդալով՝

Խաչատուր Արտուշի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ

Անդրանիկ Անուշավանի ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության քրեական հետա-խուզության գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալ- 1-ին բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Մնացական Անուշավանի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա

Վաղինակ Ավետիքի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Գուրգեն Համլետի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման գնդի հրամանատար, գնդապետ

Վարդան Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Վարդան Վոլֆիկի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր

Արմեն Ռոբերտի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ

Սամվել Իսախանի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ-կադրերի ընտրության, համալրման, տեղաբաշխման և ծառայության անցման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. ապրիլի 15
Երևան
ՆՀ-51-Ա



← Վերադառնալ