ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ի. Ե. Լեվիտինին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը`

ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ տնտեսական կապերի խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Եվգենիի ԼԵՎԻՏԻՆԻՆ պարգեւատրել Պատվո շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2008թ. հոկտեմբերի 17
Երևան



← Վերադառնալ