ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Լ. Ա. ԹԱՎԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի կապակցությամբ, գիտության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Լևոն Աղասիի ԹԱՎԱԴՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. մայիսի 26
Երևան
ՆՀ-135-Ա



← Վերադառնալ