ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Վարդգես Լենդրուշի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Հայկազ Յուրիկի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ

Արիության մեդալով՝
Ալեքսանդր Արշակի ՑԱԿԱՆՅԱՆԻՆ զորամասի հրամանատար, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝
Ռոմիկ Ռուբենի Սարգսյանին զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. հուլիսի 4
Երևան
ՆՀ-170-Ա



← Վերադառնալ