ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Պ. Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ, կրթության բնագավառում երկարամյա մանկավարժական գործունեության համար Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական գծով պրոռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարգև Սերգեյի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. դեկտեմբերի 1
Երևան
ՆՀ- 600 -Ա



← Վերադառնալ