ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի "Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին" ՆՀ-214-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան մրցանակ շնորհող հանձնախմբի առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

2008 թվականի մրցանակ շնորհել`

Վահագն ՏԱՏՐՅԱՆԻՆ (ԱՄՆ)` Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար.

Վոլֆգանգ ԳՈՒՍՏԻՆ (ԳԵՐՄԱՆԻԱ)` Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական արխիվային փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելու եւ մեկնաբանելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. ապրիլի 29
Երևան



← Վերադառնալ