ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ռ. Ա. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 85-ամյա հոբելյանի առթիվ, գիտության և կրթության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Ռազմիկ Արշակի ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. հոկտեմբերի 20
Երևան
ՆՀ-760-Ա



← Վերադառնալ