ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, գիտության և առողջապահության բնագավառներում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Գիտության վաստակավոր գործչի`

Էդուարդ Հրաչյայի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՀ առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գաստրոէնտերոլոգիայի գիտապրակտիկ գործունեության կատարման խորհրդատու, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վալերի Գուրգենի ՏԱՏԻՆՑՅԱՆԻՆ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր

Դրաստամատ Նահապետի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաստակավոր բժշկի`

Իվան Գերասիմի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտ» ՓԲԸ-ի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ, «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի ուրոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լևոն Անդրանիկի ՃԱՂԱՐՅԱՆԻՆ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ

Անդրանիկ Հայկի ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու

Մարինա Դմիտրիի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Վերադառնալ