ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պետական խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել՝

Վաղարշակ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետայի և պլանավորման վարչության պետ:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել՝

Մուրադ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. հունվարի 26
Երևան



← Վերադառնալ