ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա.Ա. Թամազյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության պետական խորհրդական Արամ Արծվիի ԹԱՄԱԶՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. հունիսի 29
Երևան



← Վերադառնալ