ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Շ. Հարաբինին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության դատական համակարգերի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև Սլովակիայի Հանրապետությունում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունմանը նպաստելու և աջակցելու համար Սլովակիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Շտեֆան ՀԱՐԱԲԻՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. հոկտեմբերի 10
Երևան



← Վերադառնալ