ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Վասիլյանին Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ նշանակելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը` որոշում եմ.

Սամվել ՎԱՍԻԼՅԱՆԻՆ նշանակել Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. հունվարի 14
Երևան



← Վերադառնալ