10
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարությունում գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են պաշտպանական գերատեսչության 2009թվականի հիմնական խնդիրները եւ դրանցից բխող անելիքները:

Երկրի ղեկավարն ասել է, որ բանակաշինությունը տեւական, ծանր գործ է, եւ պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն առաջնային է համարել երկրի պաշտպանողականութան ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ հետեւողական քայլերը` զինված ուժերի մշտական կատարելագործումն ու զարգացումը դիտելով ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալու կարեւոր գրավական:

Այնուհետեւ Հանրապետության նախագահը մասնակցել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված ֆիլմի շնորհանդեսին։

52 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը նկարահանվել է հրապարակախոս Զորի Բալայանի «Թևեր» փաստագրական վիպակի հիման վրա։

← Վերադառնալ