13
01, 2009

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի նամակը Նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պ-ն Նախագահ,

Իրաքում Հայաստանի զինված ուժերի առաքելության ավարտի հետ կապված` Միացյալ Նահանգների անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 2005թ-ից ի վեր Իրաքի բազմազգ ուժերի կազմում Հայաստանի ունեցած մասնակցության համար:

Առանձնակի գոհունակություն եմ ուզում հայտնել փոխադրումների ու շարասյուների անվտանգության ապահովման, ականազերծման ու բուժօգնության հարցերում Ձեր ուժերի ցուցաբերած օժանդակության համար:

Իրաքի ժողովրդավարական կառավարության կայացմանն ու ամրապնդմանը աջակցելու հայ ժողովրդի պատրաստակամությունը, չնայած առկա դժվարությունների, մատնացույց է անում վերջինիս աննկուն ոգին: Հայաստանը կարող է հպարտանալ ազատությունը երաշխավորելու հարցում Իրաքին օգնելու այս հաջողված գործողությանը իր ունեցած մասնակցությամբ:

Միացյալ Նահանգները ակնկալում է շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում:

Հարգանքով` Ջորջ Վ. Բուշ

← Վերադառնալ