07
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Լիկվոր" դեղագործական ձեռնարկություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Կանանց տոնի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է "Լիկվոր" դեղագործական ձեռնարկություն, որի աշխատակիցների գերակշիռ մասը կանայք են: Երկրի ղեկավարը շնորհավորել է նրանց տոնի առթիվ` մաղթելով ջերմություն, երջանկություն եւ բարձր տրամադրություն:

Ներերակային, ակնաբուժական եւ ներարկման ստերիլ դեղամիջոցներ արտադրող այս ընկերությունը գործում է արդեն 17 տարի եւ արտադրում է 60 անուն դեղորայք:

Հանրապետության նախագահը եղել է արտադրամասում, ծանոթացել պայմաններին եւ զարգացման հեռանկարին:
"Լիկվոր" -ի բաժնետերերից է Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը, որի կողմից 2006թ. կատարված ներդրումների շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել գերմանական նոր հոսքագիծ, ինչը հնարավորություն է տվել ընդլայնել արտադրանքի տեսականին ու Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՊՀ երկրներում մեծ պահանջարկ ունեցող որակյալ դեղամիջոցների արտադրություն կազմակերպել:

"Լիկվոր"-ը պլանավորում է ընդլայնել իր արտադրանքի տեսականին տարեկան 3-5 նոր դեղամիջոցներով: Ներկայումս ընկերությունը
կառավարությանն է ներկայացրել բիզնես ծրագիր, որով նոր գործարանի կառուցման աշխատանքներն արագացնելու նպատակով ակնկալում է ֆինանսավորում: Ընկերության ղեկավարների խոսքով, աջակցության դեպքում իրենք մեկ տարվա ընթացքում շահագործման կհանձնեն նոր ձեռնարկությունը, որը կգործի Եվրոպական GMP պահանջներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, մեծացնել արտադրանքի ծավալը, ավելացնել աշխատակիցների թիվը, ինչպես նաև շարունակել հետազոտական աշխատանքները նոր դեղամիջոցների արտադրության բնագավառում:

← Վերադառնալ