05
12, 2016

Ավարտվել է մրցույթի անցկացման համար փաստաթղթերի ընդունման ժամկետը

Ավարտվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով ս.թ. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 5-ը դիմել են հետևյալ անձինք`

Ռոլանդ Դանիելի Շառոյանը՝ ծնված 1952թ.,
Արուսյակ Ժուլվերի Արտենյանը՝ ծնված 1976թ.,
Արայիկ Աքիլլեսի Մանուկյանը՝ ծնված 1964թ.:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:

 

← Վերադառնալ