• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 21
    01, 2010
    Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի,Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպումը Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունվարի 25-ին, Սոչիում կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
  • 21
    01, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնվող օրակարգը: Պիտեր Սեմնեբին նշել է, որ ներկայումս Եվրամիությունն ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի...
  • 20
    01, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող հարցեր:
  • 20
    01, 2010
    Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. դեկտեմբերի 30-ի հրամանագրով Վլադիմիր Գրիգորյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:
  • 18
    01, 2010
    ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, այսօր կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Հանրապետության Նախագահը նույն օրը ուշ երեկոյան կվերադառնա Երեւան:
  • 18
    01, 2010
    ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: ՀՀ Նախագահն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: ՌԴ Նախագահի մերձմոսկովյան կեցավայրում կայացած հանդիպման սկզբում ողջունելով Սերժ Սարգսյանին` ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Ռուսաստանի Նախագահն ասել է, որ 2008 թվականին հանդիպել են...
1
...
1195
1196
1197
1198
1199
1200
1201
1202
1203
1204
1205
...
1324
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: