• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 16
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանրապետության Նախագահը, վերահաստատելով մեր երկրի հավատարմությունը եվրոպական արժեքներին, գոհունակությամբ արձանագրել է, որ "Արեւելյան գործընկերության"` օրերս Պրահայում տեղի ունեցած գագաթնաժողովը հաջող մեկնարկ է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու և կապերի հետագա ընդլայնման համար: Զրուցակիցները համոզմունք...
  • 16
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության Նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը, Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այն լրացուցիչ խթան կլինի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ընդլայնման համար: Զրուցակիցներն ընդգծել են պետական տարբեր պաշտոններում երկար տարիների համատեղ աշխատանքը եւ ձեւավորված ջերմ մարդկային հարաբերությունները: Հայաստանի...
  • 15
    05, 2009
    ԱՄՆ պետքարտուղարը նամակ է հղել Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետևողականորեն զորավիգ լինելու ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին: ԱՄՆ-ի պետքարտուղարը անդրադարձել է նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող...
  • 15
    05, 2009
    Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2008թ. մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2008թ. մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ բուն արարողությանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անվանի արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հիշատակը: Հանրապետության Նախագահի մրցանակը հիմնադրել է "Ռոբերտ Պողոսյան և որդիներ" հիմնադրամը /Ֆրանսիա/: Այն շնորհվում է յուրաքանչյուր տարի` ութը տարբեր բնագավառներում: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնելով մրցանակները` համանուն վկայագիր,...
  • 15
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել օքսիդացված ճանապարհային եւ շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզի Սուրենավան համայնքում ներկա է գտնվել օքսիդացված ճանապարհային եւ շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը: Գործարանի մուտքի մոտ տեղադրված սխեմատիկ քարտեզի օգնությամբ գործարանի տնօրենը ներկայացրել է բիտումի արտադրական ցիկլը: Այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կտրել են կարմիր ժապավենը, որից հետո ներկաները շրջայց են կատարել գործարանում:...
  • 15
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Նաիրիտ" գործարան ՓԲԸ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է "Նաիրիտ" քիմիական գործարան: Նախագահին ուղեկցել են էներգետիկայի եւ բնական պաշարների, առողջապահության արտակարգ իրավիճակների նախարարները, Երեւանի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ: Երկրի ղեկավարը շրջել է վթարի ենթարկված քլորոպրենային արտադրամասի 1-12 Բ արտադրության առաջին աշտարակի տարածքում եւ ծանոթացել վթարի հանգամանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում պայթյունի եւ դրա արդյունքում գործարանում բռնկված հրդեհի պատճառները...
1
...
1248
1249
1250
1251
1252
1253
1254
1255
1256
1257
1258
...
1324
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: