Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
15
05, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, ով Հայաստան է ժամանել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նախագահը վստահություն է հայտնել, որ պարոն Նետենի այցը մեր երկիր կամրապնդի Դատական կատարողների միջազգային միության և ՀՀ ԴԱՀԿ ծառայության միջև հարաբերություններն ու կնպաստի համագործակցության հետագա զարգացմանը: Ընդգծելով, որ երկարամյա գործունեության...
14
05, 2013
Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա են գտնվել Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա են գտնվել Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Մինչ այդ, Բելառուսի Նախագահը, այցի շրջանակներում, առավոտյան այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան:
13
05, 2013
Մեկնարկել է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների արդյունքներով այնուհետ ստորագրվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝...
13
05, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության: Պաշտոնական ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին մեր երկրում և իր բաժակաճառում ընդգծել հայ-բելառուսական ջերմ և պատմականորեն ձևավորված բարեկամական...
12
05, 2013
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան կժամանի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև...
09
05, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցել է վաղ առավոտից մեկնարկած Հաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի...
1
...
873
874
875
876
877
878
879
880
881
882
883
...
1243