ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակ շնորհել.

1) բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Եվգենի ՄԱՄԱՍԱԽԼԻՍՈՎԻՆ, Շուշանիկ ՏՈՆՈՅԱՆԻՆ և Վլադիմիր ՄՈՐՈԶՈՎԻՆ՝ «Կոնֆորմացիոն անցումների տեսությունը կենսաբանական մակրոմոլեկուլներում» գիտական հոդվածների շարքի համար.

2) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Սուրիկ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ, Վլադիմիր ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, Ժաննա ԴՈԽՈԼՅԱՆԻՆ, Մանե ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և Ստեփան ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ՝ «Օպտիկական ազդանշանի սպեկտրային վերլուծության նոր, բազմանպատակ կիսահաղորդչային սենսոր» գիտական հոդվածների շարքի համար.

3) ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Ալբերտ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Մանուկ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ և Վռամ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻՆ՝ «Կիսահաղորդչային նանոհամակարգերում քվազիմասնիկային վիճակների և դինամիկական բնութագրերի կառավարում ֆիզիկական գործոններով» գիտական հոդվածների շարքի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. ապրիլի 22
Երևան
ՆՀ-61-Ա



← К списку